17 11 2020

Ժողովրդի կողքին եղեք և պաշտպանեք նրա շահերը. ԱԱԾ նախկին ղեկավար կոչը` ուժայիններին

Ժողովրդի կողքին եղեք և պաշտպանեք նրա շահերը. ԱԱԾ նախկին ղեկավար կոչը` ուժայիններին

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը EADaily հետ զրույցում մեկնաբանել է Ղարաբաղում երրորդ պատերազմի արդյունքները և Հայաստանում ներկայիս քաղաքական իրավիճակը:

Նա նշել է, որ ներկայումս ժամանակը չէ հեռու գնացող եզրակացություններ անել, փոխարենը հարկավոր է կենտրոնանալ պատերազմի հետևանքների և Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների վերացման վրա: Պետրոսյանն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և երախտագիտություն հայտնել Հայրենիքը պաշտպանած զինվորնրին:

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով` վերջնական հրադադարի (որը կանխեց հազարավոր նոր զոհեր ունենալու հեռակարը) հասնելու գործում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը մեծ գնահատանքի է արժանի:

Պետրոսյանը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահ գործողության անցկացումը, որն, իր խոսքով, թույլ կտա կայունացնել իրավիճակը և կապահովի տասնյակ փախստականների` իրենց տներ վերադառնալու անվտանգ գործընթացը: «Ցանկանում եմ նաև դիմել ՀՀ հատուկ ծառայությունների աշխատակիցներին: Մենք հսկայական կորուստներ ենք կրել մեզ պարտադրած պատերազմում, սակայն ավելի շատ զոհեր կունենանք, եթե կանգ չառնենք, չվերլուծենք կատարվող իրադարձությունների էությունը և կարգուկանոն և կայունություն չհաստատնեք մեր իսկ տանը:

Գիտակցելով պահի ճակատագրական լինելու փաստը և երկրին սպառնացող վտանգի լրջությունը` ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ՀՀ-ին հավատարիմ լինելու երդում են տվել, ծառաել միայն Օրենքին, թույլ չտալ, որպեսզի ձեզ ներքաշեն սեփական շահը գերադասող անսկզբունք անձանց միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ: Զգոն եղեք, ժողովրդի կողքին եղեք և պաշտպանեք նրա շահերը: Դա է իմ կոչը»,- ասել է Պետրոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ